Get Appointment

    Մեր մասին

    «Ռադար-Ավիա» փակ բաժնետիրական ընկերություն.

    «Ռադար-Ավիա» ՓԲ ընկերությունը դինամիկ զարգացող ընկերություն է, որը Հայաստանի Հանրապետությունում հիմնադրվել է 2001թ-ի Նոյեմբերի 14-ին։

    «Ռադար-Ավիա» ՓԲ ընկերությունը միակ կազմակերպություն է, որը ՀՀ օդակայաներում և առանձին ավիացիոն հենակենտերում մատուցում է  հետևյալ ծառայությունները՝  

    • Լոկացիոն, նավիգացիոն, ավիացիոն կապի սարքավորումների վերանորոգման, մոնտաժման և կարգավորման աշխատանքներ։
    • Ավիացիոն հատուկ վերգետնյա կապի և ռադիոտեխնիակական սարքավորումների վերանորոգման և սպասարկման աշխատանքներ։
    • Ինքնաթիռների և ուղղաթիռների ռադիո էլեկտրո սարքավորումների, կոմպոնենտների ստուգման, վերանորոգման, կարգավորման աշխատանքներ և համապատասխան սերտիֆիկատի տրամադրում ։
    • Ինքնաթիռների և ուղղաթիռների մարտկոցների վերանորոգման, լիցքավորման, ստուգման, կարգավորման աշխատանքներ և համապատասխան սերտիֆիկատի տրամադրում։

    Ընկերությունը վերոնշված աշխատանքները կատարելու համար ունի՝

    1․ «Ռադար-Ավիա» ՓԲ ընկերությանը ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից տրված է Փարտ-145 կոմպոնենտների տեխսպասարկման իրավունքի վկայական (AM․145․0014)։ «Ռադար-Ավիա» ՓԲ ընկերության թույլատրված աշխատանքների ցանկում ներառված են հետևյալ կարգի աշխատանքներ՝

    • C3-Հաղորդակցում և նավիգացիա Comms and Nav
    • С5- Էլեկտրասնուցում Electrical Power

    «Ռադար-Ավիա» ՓԲ ընկերությունը իր աշխատանքները իրականացնում է EASA և ICAO պահանջներին համապատասխան։

    Ընկերությունը աշխատանքները  կատարելու նպատակով ունի մասնագիտացված լաբարատորիաներ համալրված գործիքներով, չափիչ սարքերով և ստուգման ավիացիոն ստենդներով։

    2․  ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից տրված է լիցենզիա՝ քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացում՝

    • բնակելի, հասարակական և արտադրական
    • էներգետիկ
    • կապ։

     Ընկերության մասնագետները ունեն համապատասխան բարձրագույն ավիացիոն կրթություն և պարբերաբար  վերապատրաստվում են` ՀՀ «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲ ընկերությունում ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս համապատասխան ավիացիոն մասնագիտական հաստատություններում։

    Alphabet Image
    About Image

    Գևորգ Ղազարյան

    «Ռադար-Ավիա» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Գևորգ Մինասի Ղազարյան Ծնվել է 27․01․1953թ․ Հայաստանի Հանրապետությունում քաղաք Էջմիածին

    1972-1974թ Ծառայել է՝ Խորհրդային բանակի շարքերում, որպես մոտակա առբերող ռադիոփարոսի հենակետի պետ, ռազմական ավիացիայի N03678 զորամասում
    1974-1980թ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի բազա ЭРТОС-ում ռադիոհաղորդման կենտրոնի ավագ ռադիոտեխնիկ
    1980-1997թ Ավագ ճարտարագետ, Ռադիոհաղորդման կենտրոնի պետ, БЭРТОС-ի պետի տեղակալ «Զվարթնոց» օդանավակայանում
    1998-2009 - 1998-2009թ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, Ռադիոնավիգացիայի ծառայության պետ
    2010 - «Ռադար-Ավիա» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն,

    Պարգևատրություն

    18.01.1989 - 18.01.1989թ Պարգևատրվել է ԽՍՀՄ ՔԱՆ-ն պատվոգրով հատուկ առաջադրանք կատարելու համար
    18.01.1989 - 18.01.1989թ Պարգևատրվել է ԽՍՀՄ ՔԱՆ-ն «Աերոֆլոտի գերազանցիկ» կրծքանշանով
    27.04.1990 -Պարգևատրվել է «ԽՍՀՄ պատվավոր ռադիստ» կրծքանշանով